Երևան +19°
Ներքին 2 տարի առաջ - 21:24 02-04-2022

Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Արմհայթեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը

Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Արմհայթեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը Մարտի 31-ից մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Արմհայթեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել հարթակ՝ խթանելու և ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծելու համագործակցային կապեր:

Ցուցահանդեսին ներկայացված են պաշտպանական լուծումներով 100-ից ավելի նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորուﬓեր, ցամաքային, ծովային, օդային համակարգեր: Սպառազինության ներկայացված տեսակները մասամբ մատակարարվում են Հայոց բանակին, մասամբ գտնվում են փորձարկումների փուլում, մասամբ դեռ փորձնական նմուշներ են, բայց միասին վերցրած՝ ազդու տպավորություն են թողնում ցանկացած այցելուի վրա: Դրանց թվում են հարվածային, գրոհային և հետախուզական ԱԹՍ-ներ, ականանետներ և նռնականետներ, արկեր, ականներ և ինքնակառավարվող ռումբեր, մոբիլ համազարկային կայաններ, ռադիոլոկացիոն հզոր կայաններ, ռադիոէլեկտրոնային պայքարի գերժամանակակից միջոցներ, կապի միջոցներ և այլն: Այս ամենն արտադրվում է Հայաստանում, որակն արագ կատարելագործվում է, որոշ միջոցներ արդեն արդյունավետ մարտական առաջադրանք են կատարում:

Լիլիթ Հարությունյան