Մամուլ 4 տարի առաջ - 08:32 02-04-2022

Սարգսյանի և Ավինյանի ջրերը մի առվով չեն գնում. հնարավոր են արտահերթ ընտրություններ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող թիմում չեն բացառում, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, հակառակ դեպքում ժամանակից շուտ խաղաքարտերը չէին բացի, ինչպես արեցին օրերս` Վահագն Ալեքսանյանի բերանով հայտարարելով, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետի ՔՊ թեկնածուն է եւ առաջիկայում փոխքաղաքապետ է նշանակվելու, ինչպես մենք գրել էինք շաբաթներ առաջ։ Բացի այդ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դե յուրե եւ դե ֆակտո քաղաքապետների` Հրաչ Սարգսյանի եւ Տիգրան Ավինյանի ջրերն արդեն մի առվով չեն գնում` տարաձայնություններն այնքան շատ են, որ չնայած թաղապետերի թեկնածուները որոշված էին շատ առաջ, սակայն հիմա նոր-նոր են նշանակվում` Ավինյանի ձեռամբ։

Սարգսյանին թվացել էր, թե մեկ տարի կարող է լիարժեք վայելել պաշտոնը, քանի որ քաղաքապետի ընտրվելուց հետո 1 տարի չեն կարող անվստահություն հայտնել, սակայն նրան հասկացրել են, որ «Երեւանի վարչական բաժանման մասին» օրենքում փոփոխություն անելը 1 օրվա հարց է։ Ժամանակին քննարկում էին Փարաքարը Երեւանին միացնելով Մարությանից ազատվելու, հիմա՝ Ջրվեժը Երեւանին միացնելու խոշորացման նախագծով արտահերթ ընտրություն անելու եւ Հրաչ Սարգսյանից ազատվելու տարբերակը։ Վարչական նոր բաժանման դեպքում համայնքում նոր ընտրություններ են անցկացվում։ Երեւանի ավագանու հերթական ընտրությունը 2023 թվականին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան