Խոսք Նրանց կարծիքով 4 տարի առաջ - 15:14 01-04-2022

Դատախազ Կոստանյանի տղան ինձնից 45.000 դոլար է քցել և փախել երկրից. ակցիա՝ դատախազության դիմաց

Արդեն 4 օր է, ինչ Մարիաննա Սահակյանը, ի նշան բողոքի, հացադուլ է անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Սահակյանը իր խոսքում նշեց, որ դատախազներից մեկի տղան մի քանի տարի առաջ խաբեությամբ իրենից մեծ չափի գումար է «քցել» և փախել։

«Ես այստեղ եմ դատախազներից մեկի համար։ Դատախազ Աշոտ Կոստանյանի տղան ինձնից գումար է քցել և փախել Հայաստանից։ Օրինական բիզնես սկսելու նպատակով 45.000 դոլար է ինձնից վերցրել և փախել։ Դրանից հետո տեսել եմ նրա հորը՝ դատախազ Աշոտ Կոստանյանին, ով խոստացել է այդ գումարը վերադարձնել, բայց չեն տվել։ 2 տարի շատունակ Կոստանյանը և իր կինը ինձ խաբելուվ բերել-հասցրել են դատախազության դուռը։ Ես հիմա մնալու տեղ չունեմ և հասել եմ նրան, որ դիմում եմ այս ծայրահեղ վիճակին՝ իմ առողջության հաշվին։ Գումարը օրինական բիզնես սկսելու նպատակով երրորդ անձի միջոցով տրամադրել եմ Կոստանյանի տղային։ Դատախազը այս ամենի մասին տեղյակ է, ես նրա անունով դիմում եմ գրել, դրանից հետո հանդիպում եմ ունեցել դատախազի խորհրդականի հետ։ Ասել են, որ խնդրին լուծում կտան, բայց պատասխան չեն տվել»,- ասաց Մարիաննա Սահակյանը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը