Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:03 30-03-2022

Իրավապահները պարզել են Արտաշատի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել քննչական և դատավարական ակտիվ գործողություններ՝ Արտաշատ քաղաքի 62-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1991թ. ծնված բնակիչ է։

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից օրեր առաջ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և Երևանի բնակչի միջև:

Վերջինս, վիճաբանության ժամանակ իրեն հասցված վիրավորանքի համար վրեժխնդիր լինելու մտադրությամբ, 2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Խանզադյան փողոցի շենքերից մեկի շրջակայքում հանդիպել է 62-ամյա տղամարդուն և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, և դիմել է փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դեպքի վայր ժամանած պատահական անցորդների կողմից տղամարդն անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն և ժամանակին ցուցաբերված բուժօգնության շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից տվյալներ են ստացվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած Երևան քաղաքի հիշյալ բնակիչը դեպքից անմիջապես հետո հատել է ՀՀ պետական սահմանը:

Նշվում է, որ արույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ երիտասարդին որպես մեղադրյալ ներգրավելու և վերջինիս նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին