Մամուլ 4 տարի առաջ - 08:12 30-03-2022

Ինչու է ուշանում Տիգրան Ավինյանի նշանակումը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետի, ավելի ճիշտ՝ քաղաքապետի տեղապահի պաշտոնում նշանակելու գործընթացն ուշանում է։ Չնայած նախապես որոշված էր, որ մինչեւ մարտի 15-ը տեղի կունենա։ Եվ ծրագրված էր, որ Ավինյանը քաղաքապետարան էր մտնելու 3 նոր փոխքաղաքապետերի հետ միասին կամ անմիջապես հետո, իսկ աշխատակազմում անհամբերությամբ նրան էին սպասում, սակայն փաստ է, որ այս պահի դրությամբ նա դեռ «կադրերի ռեզերվում» է։

Թե ինչու՝ իշխանական շրջանակներում տարբեր վարկածներ են շրջանառվում․ ասում են, որ Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել», եւ նշանակումը կարվի Երեւանի ավագանու ընտրություններից հինգ պակաս, որ մինչեւ ընտրությունները նրա ռեյտինգը չգահավիժի, եւ չբարդանա Երեւանում հաղթելը։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առանցքային ֆիգուրներին միշտ իրենից «կախման մեջ» է պահում, չի տալիս մեծ իշխանություն եւ չի թողնում, որ խումբ-խումբ մտերմանան եւ պալատական հեղաշրջում պլանավորեն՝ իր գլխից թռնեն ու իր դեմ դուրս գան։ Հատկապես Տիգրան Ավինյանի նկատմամբ վստահությունը մեծ չէ, քանի որ նա վաղուցվանից է դիտարկվում որպես Փաշինյանի հնարավոր իրավահաջորդներից մեկը, եւ եթե Արեւմուտքի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա, նրա շանսերն էլ, ըստ այդմ, կմեծանան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի