Արտաքին 4 տարի առաջ - 19:17 28-03-2022

Պաշարման 27 օրվա ընթացքում զոհվել է 5 հազար բնակիչ, քաղաքում մնացել է 170 հազարը. Մարիուպոլի քաղաքապետ

Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն ներկայացրել է ռուսական պաշարման 27 օրերի ընթացքում քաղաքի բնակչության զոհերի թարմացված վիճակագրությունը:

• Զոհվել է 5 հազար բնակիչ, այդ թվում՝ 210 երեխա։

• Մարիուպոլում մնում է մոտ 170 հազար բնակիչ։ 140 հազարին հաջողվել է լքել քաղաքը մինչև պաշարման սկսվելը, ևս 150 հազարին հաջողվել է տարհանվել շրջափակման մեկնարկից հետո։

• 30.000 մարդ դուրս է բերվել Ռուսաստանի Դաշնության կամ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների տարածք (ըստ ուկրաինական իշխանությունների՝ դա տեղահանություն է, մինչդեռ ռուսները պնդում են, որ Մարիուպոլի բնակիչներն ինքնակամ են ցանկացել հեռանալ)։

• Քաղաքի շենքերի 90%-ը վնասված է. ամբողջությամբ ավերվել է բազմահարկ բնակելի շենքերի 40%-ը, մասնավոր հատվածում՝ տների 40%-ը։

• Վնասվել է յոթ հիվանդանոց, որոնցից երեքն ամբողջությամբ ավերվել են։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի