Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:31 28-03-2022

Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահմանին ավտոճանապարհի մի հատվածը երկկողմանի փակ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։
Աշխատանքներ են կատարվում ճանապարհը բացելու ուղղությամբ։