Արտաքին 4 տարի առաջ - 12:07 28-03-2022

Զելենսկին խոսել է բանակցությունների նոր փուլի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 27-ի երեկոյան հանդես է եկել տեսաուղերձով՝ ամփոփելով պատերազմի 32-րդ օրվա արդյունքները։
Պետության ղեկավարը ուսական կողմի հետ առաջիկա բանակցություններում խաղաղության հասնելու համար կարևորել է. «Առջևում բանակցությունների նոր փուլ է, քանի որ մենք խաղաղության ենք ձգտում: Առանց հապաղման: Ինձ հաղորդել են, որ Թուրքիայի տարածքում դեմ առ դեմ հանդիպման հնարավորություն և անհրաժեշտություն կա: Բանակցություններում մեր առաջնահերթությունները հայտնի են: Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող կասկածի տակ լինել, մեր պետության անվտանգության արդյունավետ երաշխիքները պարտադիր են»,- ընդգծել է նա։
Բացի այդ, նախագահը խոսել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի մասին, որը «Ռոսկոմնադզոր»-ն արգելել է հրապարակել։
«Իրենք իրենց երկրում ոչնչացրել են խոսքի ազատությունը, փորձում են ոչնչացնել հարևան պետությունը, ներկայանում են որպես գլոբալ խաղացող, մինչդեռ վախենում են մի քանի լրագրողների հետ համեմատաբար կարճ զրույցից։ Դե ինչ, եթե արձագանքն այդպիսին է, ուրեմն մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, ուրեմն նրանք նյարդայնանում են: Ըստ երևույթին, նրանք տեսնում են, որ իրենց քաղաքացիների շրջանում ավելի ու ավելի շատ հարցեր են առաջանում իրենց պետության վիճակի վերաբերյալ»,- ասել է Զելենսկին։
Նա նաև հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կշարունակի դիմել այլ պետությունների խորհրդարաններին, որպեսզի ոչ ոք չկարողանա «ուկրաինական շահը թաքցնել ինչ-որ տեղ՝ քաղաքական գրասենյակներում կամ բյուրոկրատական ​​սողանցքներում»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»