Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:23 27-03-2022

Թուրքիան սննդամթերքի մատակարարումների այլընտրանքային աղբյուր է փնտրում․ Էրդողան

Թուրքիան ստիպված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով սննդի արդյունաբերության արտադրանքի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ փնտրել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թոքաթ քաղաքում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդել է TRT հեռուստաալիքը։
«Մեր սննդի արդյունաբերությունը շարունակում է մատակարարումների այլընտրանքային աղբյուրների որոնումը, այդ թվում՝ Ղազախստանում, ԱՄՆ-ում և Կանադայում»,- ընդգծել է նա։
Էրդողանի խոսքով, մատակարարումների հետ կապված խնդիրները, որոնք կարող են առաջանալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, «ազդում են և կշարունակեն ազդել Թուրքիայի վրա»։
Մարտի 24-ին Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Շահապ Քավջիօղլուն ասել է, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով Թուրքիայից ՌԴ արտահանումը գրեթե կրկնակի կրճատվել է, իսկ Ուկրաինա արտահանումը դարձել է զրոյական։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները