Ներքին 4 տարի առաջ - 22:48 26-03-2022

Ռուսաստանի պաշտոնական արձագանքը պետք է սառը ցնցուղ լինի․ Արմեն Աշոտյան

«Ռուսաստանի Դաշնության արձագանքը վերջին իրադարձություններին մի շարք արձանագրումների առիթ է տալիս.

1. Իմ հիշողությամբ, նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ է, որ Ռուսաստանը պաշտոնապես արձանագրում է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հիմնական դրույթների խախտման փաստը, թեպետ այդպիսիք եղել են նաեւ մինչ այսօրեական զարգացումները։

2. Ակնհայտ է, որ Մոսկվայում արձանագրել են, որ ադրբեջանական այս վայրագությունները տեղի են ունենում Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ուկրաինական թատերաբեմում լարվածության ֆոնին, ինչի մասին վկայում է ռուսական մեդիափորձագիտական եւ քաղաքական լրահոսը։

3. Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգով զբաղվող շրջանակների համար հարված է նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում հակառուսական գործողությունների առաջամարտիկ է դառնում ՌԴ-Ադրբեջան դաշնակցային համաձայնագրի ստորագրումից քիչ անց։

4. Այս ամենը վկայում է այն մասին, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանն է դարձել տարածաշրջանի ամենահակառուսական միավորումը, առաջ անցնելով Վրաստանից։

5. Ռուսական դիրքորոշման սաստկացումը կարող է վկայել այն մասին, որ այդ դեղին քարտը ուղղված է նաեւ Թուրքիային «կուժ, քե’զ եմ ասում, կուլա, դու լսի’ր» սկզբունքով։

6. Արցախի հողի վրա ռուս-ադրբեջանական վերջին զարգացումները կրկին վկայում են այն մասին, որ Նիկոլի պատճառով մենք այլեւս գործոն չենք մեր հայրենիքի եւ մեր հայրենակիցների կյանքը երաշխավորելու եւ ապագան որոշելու հարցում։

7. Ռուսաստանի պաշտոնական արձագանքը պետք է սառը ցնցուղ լինի Նիկոլի քաղաքական դիակը թարմ պահող եւ նրա կողմից պատվիրված հակառուսական քամիներ անող քաղաքական արալեզների համար»,- գրել է Արմեն Աշոտյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին