2005 թվականից Արցախում անժամկետ ռազմական դրություն է գործում․ Լուսինե Ավանեսյան
copy image url

2005 թվականից Արցախում անժամկետ ռազմական դրություն է գործում․ Լուսինե Ավանեսյան

Ներքին 3 տարի առաջ - 22:12 26-03-2022
Արցախի Հանրապետությունում նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ռազմական դրություն չի հայտարարել. այն կա 1992 թվականից, ավտոմատ երկարաձգումներով գործել է մինչև 2005 թվականը, Sputnik Արմենիային պարզաբանել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

«Իսկ 2005 թվականից ռազմական դրությունն անժամկետ է գործում»– հավելել է Ավանեսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին:

Ամենից շատ դիտված