Ներքին 4 տարի առաջ - 22:37 25-03-2022

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Ձեր պաշտոնավարման երկուսուկես տարիները համընկել են մարդկության առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների ժամանակաշրջանի հետ։ Այս ընթացքում Եվրոպական միությունը և Հայաստանը համատեղ ջանքերով պայքարել են համավարակի տարածման դեմ, միահամուռ կերպով աշխատել պատերազմի հետևանքների վերացման և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ։

Չնայած այս բոլոր մարտահրավերներին՝ մեզ նաև հաջողվել է առաջ մղել մեր բազմաշերտ համագործակցության օրակարգն, ինչը նշանավորվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև՝ վերջինիս կիրարկման ճանապարհային քարտեզի ուժի մեջ մտնելով, Հայաստանի և Եվրոպական միության միջև մի շարք համաձայնագրերի կնքմամբ, Արևելյան գործընկերության շրջանակներում ուղենշային ծրագրերի համաձայնեցմամբ։

Այս կապակցությամբ ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, համապարփակ քննարկումներն ու գաղափարների փոխանակումը։

Վստահ եմ, որ գալիք տարիների ընթացքում ևս կպահպանենք մեր շփումների և փոխգործակցության դինամիկան՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև գործընկերության խորացման և բոլորիս առջև ծառացած խնդիրների համատեղ հաղթահարման։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ընդհանուր հիմնարար արժեքներին, ինչպես նաև փոխանցել Ձեզ նորանոր հաջողությունների լավագույն բարեմաղթանքներս։

Ընդունե՛ք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի