Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:37 24-03-2022

Հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր․ Արցախի տեղեկատվական շտաբ

Հարգելի ՛ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր:

Արցախի տեղեկատվական շտաբ


Ձեզ գուցե հետաքրքրի