Ներքին 4 տարի առաջ - 22:41 22-03-2022

Լոռիում ավտոմեքենայի գազի արտահոսքից 3 քաղաքացիներ այրվածքներ են ստացել

Մարտի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք», «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի և աջ դաստակի դրսային մակերեսի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք» և «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք, ձեռքերի դաստակների առաջին, երկրորդ աստիճանի այրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշումներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորները հետազոտման մեջ են և այդ պահին հնարավոր չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Լոռու մարզի բնակիչներ, 23-ամյա Նորիկ Շ.-ն, 23-ամյա Նարեկ Կ.-ն, 23-ամյա Հովհաննես Դ.-ն:

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակամուտ գյուղի վերջնամասում Հովհաննես Դ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսքի բռնկումից առաջացած հարվածային ալիքից վերջիններս ստացել են նշված մարմնական վնասվածքները:

Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ Հովհաննես Դ.-ն Շիրակամուտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելուց հետո դուրս է եկել ու հետո տեղի է ունեցել նշված դեպքը: 3 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին