Արտաքին 4 տարի առաջ - 12:11 22-03-2022

«Շերեմետևո» օդանավակայանի հազարավոր աշխատակիցներ պարապուրդի են մատնվել

ՌԴ մայրաքաղաքի «Շերեմետևո» օդանավակայանը, որն ամենամեծն է Ռուսաստանում, մարտի 16-ից «պարապուրդի» ռեժիմի է ուղարկել իր աշխատակիցների մոտ 40%-ին, հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոյի հրամանին։
Շերեմետևոյի ադմինիստրացիան հաստատել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը՝ նշելով, որ պարապուրդի պատճառը «ուղևորափոխադրումների ծավալի ծայրահեղ նվազումն է», սակայն դրա հնարավոր տևողության մասին չի հաղորդել:
Օդանավակայանի վարչակազմը պնդել է, որ աշխատակիցների միայն 20 տոկոսն է պարապուրդի մատնվել: Նրանք դեռևս կպահպանեն աշխատատեղերը և կվարձատրվեն աշխատավարձի 70%-ի չափով:
Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման սկզբից տասնյակ երկրներ դադարեցրել են օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ, իսկ Եվրամիությունը փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը