Արտաքին 4 տարի առաջ - 22:22 21-03-2022

Մոսկվայի դատարանը ծայրահեղական է ճանաչել Meta-ն և արգելել Facebook-ը

Մոսկվայի Տվերսկոյի դատարանը երկուշաբթի ծայրահեղական է ճանաչել ամերիկյան Meta կորպորացիայի գործունեությունը և արգելել այն Ռուսաստանում։ Արգելվել են նաև Facebook և Instagram սոցիալական ցանցերը, որոնք պատկանում են Meta-ին, բայց ոչ WhatsApp-ի մեսենջերը։

Դատարանի որոշումը պետք է կատարվի անհապաղ։

Ինչպես հայտարարվել է նիստում, «կազմակերպության գործունեությունն ուղղված է Ռուսաստանի և նրա զինված ուժերի դեմ»։ Խոսքը Meta-ի բովանդակության նոր կանոնների մասին է, որոնք Ուկրաինայից օգտատերերին թույլ են տալիս ատելության խոսք օգտագործել ռուս զինվորականների նկատմամբ։ Ընկերությունն ընդգծում է, որ սա բացառություն է, և կանոնները չեն տարածվում բոլոր ռուսների, ինչպես նաև կոնկրետ անձանց վրա՝ թույլատրվում են միայն անանձնական հայտարարություններ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից