Սպորտ 4 տարի առաջ - 15:35 21-03-2022

Սևանցի ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանը հաղթել է հանրապետական առաջնությունում

Սեւանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտի խմբի սան Ալինա Սուքիասյանը կրկին հաղթող է ճանաչվել ծանրամարտի հանրապետական առաջնությունում։

Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 2022 թվականի մարտի 15-22-ը Երեւան քաղաքում անցկացվում է ՀՀ ծանրամարտի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որտեղ Սեւան քաղաքի ծանրամարտիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր։

Մարզիչ Գառնիկ Աբրահամյանի փոխանցմամբ՝ Ալինա Սուքիասյանը 64 կգ քաշային կարգում (75+85) 160 կգ երկամարտի արդյունքով գրավել է առաջին տեղը։

Մարզադպրոցի մյուս սանը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, 55 կգ քաշային կարգում (83+105) 188 կգ երկամարտի արդյունքով մինչեւ 17 տարեկանների պայքարում գրավել է 3-րդ տեղը։ Հովհաննեսը մինչև 15 տարեկանների խմբում առաջատար է եւ ընդգրկվել է Հայաստանի հավաքականի կազմում։

Սեւանի մարզադպրոցը ներկայացնող մյուս մասնակիցը՝ Համլետ Հակոբյանը, 61 կգ քաշային կարգում իր ցուցաբերած արդյունքներով լավագույն տասնյակում է։ Մարզիչ Գառնիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ Ալինայի լավագույն արդյունքները դեռ առջեւում են, իսկ Սեւան համայնքը շատ առիթներ է ունենալու՝ հպարտության պահեր ապրելու իր լավագույն մարզիկների շնորհիվ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է