Ներքին 4 տարի առաջ - 23:31 19-03-2022

Ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում․ կա վիրավոր

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՀՀ Ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչն է:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Nissan Pathfinder-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել Ճանապարհային ոստիկանության Toyota-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող