Արտաքին 4 տարի առաջ - 10:38 19-03-2022

Պեկինը հրապարակել ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների միջև զրույցի մասին հայտարարություն մինչև դրա ավարտը. Փսակի

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ուրբաթ ասել է, որ չինական կողմը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հեռախոսազրույցի մասին նախքան դրա ավարտվելը: Լրագրողների համար ճեպազրույցում նրան հարց է տրվել, թե ինչու են Չինաստանի իշխանությունները շատ ավելի վաղ հրապարակել այս հաղորդագրությունը, քան ԱՄՆ վարչակազմը։

«Նույնիսկ դրա ավարտից առաջ: Ուշագրավ է»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

Փսակին նաև հավելել է, որ դա բավականին երկար խոսակցություն էր, տևել է երկու ժամ։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի խոսքով ժամանակ է պահանջվել, մասնավորապես, «գնահատելու համար, թե ինչ տեղեկություն կարելի է հրապարակել»։

«Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք ձեզ հնարավորինս շատ [տեղեկություններ] տրամադրել: Բայց մենք նաև ցանկանում ենք համոզվել, որ դիվանագիտական ​​ուղիներն ու բանակցությունները պաշտպանված են»,- ավելացրել է նա:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ