Ուղիղ եթեր
Ապրիլից Շիրակում եւ Լոռիում պարեկային ծառայություն կներդրվի
copy image url

Ապրիլից Շիրակում եւ Լոռիում պարեկային ծառայություն կներդրվի

Ներքին 3 տարի առաջ - 00:06 19-03-2022

Ապրիլից Շիրակում եւ Լոռիում պարեկային ծառայություն կներդրվի։ Այս մասին մարտի 18-ի մամուլի ասուլիսում տեղեկացրել է Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Ֆիդանյանը նշել է, որ պարեկային ծառայության համալրման համար 2021թ. նոյեմբերից ոստիկանական ակադեմիայում հնգամսյա դասընթացներ են կազմակերպվում, որոնց մասնակցում է 541 թեկնածու՝ 68-ը Երեւանի, մյուսները՝ մարզերի համար։ Դասընթացն անցկացվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Ընթանում են ավտոմեքենաների եւ կապի միջոցների գնման աշխատանքները։ 140 տրանսպորտային միջոցներից 40-ն արդեն Երեւանում է։ Հերթի մեջ է պարեկային ծառայության ներդրումը Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերում։ Չնայած ամբողջ հանրապետությունում ծառայության ներդրման գործընթացը նախատեսվում է ավարտել 2024թ., գործնականում, հավանաբար, կհաջողվի այն ավարտել մինչեւ 2023թ.։

Ոստիկանապետի տեղակալը նշել է նաեւ զենքի մասին նոր օրենքի պատրաստման (ինչի առնչությամբ քննարկումներ են տեղի ունենում խորհրդարանական հանձնաժողովի հետ), ընտանեկան բռնության դեմ պայքարի, էլեկտրոնային «ապարանջանների» ներդրման աշխատանքները։

Ամենից շատ դիտված