Միտք 4 տարի առաջ - 20:43 18-03-2022

Նախարարների փոփոխությունից Կառավարությունը չի փոխվում

Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իր կաբինետի որոշ անդամներից ու հնարավոր է՝ առաջիկայում փոփոխություններ լինեն։ Մասնավորապես, նա դժգոհ է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից, երևի էլի մի երկու նախարարից և ուժային կառույցների որոշ ղեկավարներից։

Դրա համար առաջիկայում, ըստ շրջանառվող տեղեկությունների, որոշ նախարարներ և ուժային կառույցի ղեկավարներ կթողնեն պաշտոնը, նրանց փոխարեն կգան ուրիշները։ Եթե նախկինների օրոք այսպիսի տեղեկություն տարածվեր, մամուլը հիմա թնդացել էր թեմայի շուրջ քննարկումներով, կանխատեսումներով։ Հիմա բոլորը անտարբեր են կադրային փոփոխությունների հանդեպ, որովհետև այլևս ոչ մեկին չի հետաքրքրում՝ ով կլինի այսինչ ոլորտի նախարարը։ Եթե մի քանի ամիս առաջ շրջակա միջավայրի նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, հիմա նրան փոխարինում է Հակոբ Սիմիդյանը, ժողովրդի կյանքում ի՞նչ է փոխվել։ Ուղիղ կարելի է ասել՝ ոչինչ։

Քերոբյանի փոփոխությամբ գուցե մի բան փոխվի, ասենք՝ պակասի հումորն ու ծիծաղը մեր կյանքից, քանզի նոր եկող նախարարը հնարավոր է՝ պակաս «Քերոբյան» լինի, և համացանցի բանկիչներին մի քիչ զվարճացնի։ Բայց էկոնոմիկայի, տնտեսության զարգացման առումով ոչինչ չի փոխվի։ Նույն կերպ ուժայինների փոփոխությամբ մեծ հաշվով բան չի փոխվելու։ Եթե երեք տարում հինգ ԱԱԾ տնօրեն է փոխվում մեր երկրում, կարող է նաև վեցերորդը փոխվել, մի քանի ամիս անց՝ յոթերորդը։ Կամ երբ պատմաբան Սուրեն Պապիկյանը տարածքային կառավարման նախարարից նշանակվել է պաշտպանության նախարար, ո՞վ կարող է ասել՝ բանակում, երկրի պաշտպանական ոլորտում ինչ փոխվեց։ Ոչինչ, քանզի նույն Պապիկյանը կարող էր նույն հաջողությամբ նշանակվել նաև Կրթության ու գիտության նախարար, իսկ Վահրամ Դումանյանը՝ Պաշտպանության։ Պարզապես Պապիկյանը Փաշինյանի հետ շատ ավելի մոտ է, դրա համա նրան վստահվում է ավելի ազդեցիկ պաշտոններ, քան ԿԳՄՍ նախարարն է։ Այնպես որ, մեր երկրում կադրային փոփոխությունները վաղուց էական նշանակություն չեն ունենում և եղանակ չեն փոխում։ «Մաթեմատիկական» լեզվով ասած՝ նախարարների փոփոխությունից Կառավարությունը չի փոխվում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով