Ոստիկանապետը 2 միլիարդից ավելի լրացուցիչ գումար է ուզում կառավարությունից

Ներքին 3 տարի առաջ - 11:19 17-03-2022
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը կառավարության նիստում կառավարությունից լրացուցիչ 2 միլիարդ 35 մլն դրամ գումար է ուզում։

Ոստիկանապետը նիստի ընթացքում ասաց, որ գումարը ուզում են, որպեսզի դրանից 289 միլիոնը ուղղեն Լոռու և Շիրակի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 ավտոմեքենա ձեռք բերելու, 67 մլն դրամը՝ այդ ավտոմեքենաների կահավորման, 1 միլիարդ 270 միլիոն դրամը՝ վարչական սարքավորումների ձեռք բերման նպատակներով։

Կառավարությունը միաձայն բավարարեց ոստիկանապետի խնդրանքը։