Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:50 15-03-2022

Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայի Խորհրդից

Ռուսաստանին Եվրախորհրդից դուրս բերելու որոշումն ընդունված է. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համապատասխան նամակը փոխանցել է կազմակերպության գլխավոր քարտուղարին։ Այս մասին հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանն իր կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից, սա կշռադատված և մտածված որոշում է»,- ընդգծել է նա։
Մարտի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ռուսաստանը որոշել է դուրս գալ Եվրախորհրդից։ Հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն չարաշահում են այն փաստը, որ իրենց ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում և հավատարիմ են «կազմակերպությունը և Եվրոպայում ընդհանուր հումանիտար իրավական տարածքը ոչնչացնելուն»: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսն իր հերթին ասել էր, որ կազմակերպությունը մարտի 15-ին որոշում կկայացնի Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ։
Ավելի ուշ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտնել էր, որ Ռուսաստանն այս տարի չի մուծել ԵԽ-ում տարեկան անդամավճարը, քանի որ, այնուամենայնիվ, պատրաստվում է դուրս գալ կազմակերպությունից։ Սենատորի խոսքով, Ռուսաստանի տարեկան ներդրումը Եվրախորհրդում կազմում է 33 միլիոն եվրո, Կոսաչովը նաև հավելել է, որ ակնկալում է, որ Մոսկվան դուրս կգա ԵՄ-ից «առանց որևէ մեկի արտաքին որոշումներին սպասելու»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք