Ահազանգ է ստացվել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկում ռումբի առկայության մասին
copy image url

Ահազանգ է ստացվել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկում ռումբի առկայության մասին

Ներքին 3 տարի առաջ - 15:25 15-03-2022

ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ծառայությունն ահազանգ է ստացել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի շինություններից մեկում տեղադրված ռումբի մասին:

ԱԻՆ-ից հայտնեցին, որ մարդիկ են տարհանվել ինչպես այդ շենքից, այնպես էլ հարակից բնակելի և գրասենյակային շենքերից:

Նշենք, որ այդ փողոցում է գտնվում նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը:

Դեպքի վայրում են փրկարարները: Տեղում աշխատում են ՇՄ ԱԻՆ ՓԾ աշխատակիցները: