Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:57 14-03-2022

Ուկրաինայում սկսել են ՌԴ զինվորականների դեմքի ճանաչման տեխնոլոգիա օգտագործել. լրատվամիջոցներ

Ամերիկյան Clearview AI ընկերությունը Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը ռուսաստանցի զինվորականներին նույնականացնելու համար դեմքերի ճանաչման համակարգ է փոխանցել, այն արդեն օգտագործվում է, հաղորդում է Reutes-ը՝ ընկերության տնօրեն Հոան Թոն-Թհաթին հղումով։

Նշվում է, որ համակարգը հասանելիություն ունի 10 միլիարդ լուսանկարներից բաղկացած տվյալների բազային, որոնցից 2 միլիարդը՝ VKontakte ցանցից։

Գործակալության տվյալներով, ամերիկյան Clearview ստարտափի գործադիր տնօրեն Հոան Թոն-Թհաթը նամակ է ուղարկել Կիև՝ առաջարկելով օգնել ռուսաստանցի զինվորականներին բացահայտելու, ապատեղեկատվության դեմ պայքարելու և զոհվածների ինքնությունը պարզելու հարցում։