Ներքին 4 տարի առաջ - 12:46 14-03-2022

Արցախյան խնդրի խորը իմաստավորումը չպետք է փոխարինենք իրավիճակային իրադարձություններով. Ալեքսանդր Մանասյան

«Խորքային վերլուծությամբ՝ Արցախը դուրս չէ միջազգային հարաբերությունների դաշտից: Այսօր Արցախով են անցնում գլոբալ քաղաքական միջօրեականները, որովհետև ինքն այն կետն է, որտեղ կարող է փոխվել համաշխարհային դաշտում առկա հավասարակշռությունը»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ երեկ ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության ժամանակ ներկա էր նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ այն դեպքում, երբ Արցախի վրա ամեն օր կրակում է թշնամին, նա ասաց. «Դա ճակատագրական սխալ քայլ չէ, իսկ արցախյան խնդրի խորը իմաստավորումը չպետք է փոխարինենք իրավիճակային իրադարձությունների վերլուծությամբ»։
Քաղաքագետն ասաց, որ երեք այդպիսի կետ կա վերջին տասնամյակներում՝ Արցախը, Սիրիան և Ուկրաինան, բայց դրանք մեծ տերությունների և պատմական կոնտեքստից դուրս չեն: «Մենք կարգին չենք հասկանա արցախյան խնդիրը, եթե այդ կոնտեքստից դուրս քննարկենք խնդիրը և մնանք իրավիճակային փոքրիկ ակտերի թակարդում, պետք է պատմության մեծ համայնապատկերի վրա տեսնել զարգացումները և դրա համատեքստում էլ գնահատել այսօրվա իրադարձությունները»,- ասաց քաղաքագետը։
«Երբ ես կարևորեցի պատմական զարգացումների, գլոբալ միտումների դաշտի կարևորությունը, դա բնավ չի նշանակում, որ միջազգային հարաբերությունների դերակատարները միայն և միայն տարված են պատմական օրինաչափություններով»,- նշեց բանախոսը։

Անդրադառնալով գլոբալ դերակատարներին՝ նա ասաց, որ իհարկե նրանք իրավիճակային քայլեր են կատարում, բայց, այնուամենայնիվ, ի վերջո դա տեղավորվում է նրանց հեռահար նպատակների մեջ։
«Արցախյան խնդրի առկախումը պատահական չի եղել, միջազգային իրավունքի բոլոր նորմերի ու սկզբունքների համաձայն՝ ԼՂՀ-ն պետք է ճանաչվեր անկախ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, իսկ մինչ այդ Ադրբեջանում ինքնորոշման ակտ չի եղել, և չի եղել անկախության հանրաքվե»։
Պատմական ակնարկ կատարելով՝ քաղաքագետը հիշեցրեց, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ստեղծել է Օսմանյան Թուրքիան, երկրորդը՝ բոլշևիկները, երրորդը՝ հռչակվել է, բայց ոչ ինքնորոշման ակտ է եղել, ոչ ժողովրդական հանրաքվե՝ անկախության թեմայով, իսկ Արցախում այդ բոլորը եղել է, 1918 թվականին Արցախն ինքնորոշվել է իրենից բացի ոչ մեկին չպատկանող տարածքներում, ինչը կրկնվել է 1991 թվականին, հռչակվել է անկախ։

Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ