Ներքին 4 տարի առաջ - 10:11 14-03-2022

Հայաստանին տրամադրվել է 306 հազար դեղաչափ «Ֆայզեր» պատվաստանյութ

Մարտի 13-ին Հայաստան է հասել COVID-19-ի «Ֆայզեր» պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։

«Ֆայզեր» պատվաստանյութից զատ՝ ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն, մասնավորապես՝

12 հազար ՊՇՌ թեստ, թեստավորման սարքավորումներ, թեստավորման հետ կապված մեկանգամյա օգտագործման պարագաներ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» համար,

թթվածնի խտացուցիչներ, զարկերակային օքսիմետրեր, ռենտգենային և ուլտրաձայնային սարքավորումներ, օդափոխիչներ, ախտորոշիչ և բուժման ընթացքի համար էական այլ սարքավորումներ բուժհաստատությունների համար,

անհատական պաշտպանության միջոցներ՝ KN95 տիպի դիմակներ, վիրաբուժական դիմակներ, արտահագուստ, պաշտպանիչ ակնոցներ առաջնային գծի բուժաշխատողների համար, ալկոհոլային ու քլորինային հիմքով ախտահանիչներ ու դիսպենսերներ բուժհաստատությունների համար,

ուսուցում և տեխնիկական աջակցություն COVID-19-ին առնչվող աշխատանքներում ընթացակարգերի ձևավորման, կառավարման, լաբորատոր ու կլինիկական հարցերում ներգրավված անձնակազմի համար, աջակցություն COVID-19 համավարակին արձագանքելու հարցում Ֆրանսիայից բժիշկների 7 հոգանոց խմբի այցի կազմակերպմանն աջակցելու նպատակով,

աջակցություն ՀՀ կառավարությանը ճգնաժամային հաղորդակցության կազմակերպման, մասնավորապես` համապատասխան նյութերի մշակման, տարածման և հաղորդակցության սարքավորումների ապահովման հարցում,

հոգեբանական, պարենային և ոչ-պարենային աջակցություն խոցելի անձանց,

COVID-19-ի հետ կապված տեղեկատվության, այդ թվում՝ ապացույցների վրա հիմնված տեղեկությունների տարածում՝ միտված պատվաստումների խթանմանը։

«Ուրախ ենք մեր փոխգործակցության շրջանակում ապահովել COVID-19-ի պատվաստանյութի այս խմբաքանակի նվիրատվությունը Հայաստանին։ Անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը համավարակին վերջ դնելու հարցում խիստ էական է։ Պատվաստված լինելով՝ մենք կրճատում ենք COVID-19-ով վարակվելու և վարակը տարածելու ռիսկը։ Պատվաստված լինելը նաև օգնում է վարակվելու դեպքում խուսափել սուր ընթացքից ու մահվան ելքից», - ասել է դեսպան Թրեյսին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին