Ներքին 4 տարի առաջ - 22:05 13-03-2022

Արամ Ա կաթողիկոսը շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Ուղերձում նշված է. «Կիրակի, 13 Մարտ 2022-ին, տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ վսեմաշուք Վահագն Խաչատուրեանի երդման արարողութիւնը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Ազգային Ժողովի նախագահին կողմէ հրաւիրուած էր ներկայ գտնուելու երդման արարողութեան։
Այս առիթով, Նորին Ս. Օծութիւնը հետեւեալ նամակը յղեց նորընտիր նախագահին.-
Նորին Վսեմութիւն
Տիար Վահագն Խաչատուրեան
Նախագահ Հայաստանի Հանրապետութեան
Երեւան
Սիրելի Պրն. Նախագահ,
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն քրիստոնէական ջերմ սիրով ու Հայրապետական օրհնութեամբ կ'ողջունենք Ձեզ, եւ ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որպէս Նախագահ Հայաստանի Հանրապետութեան:
Համաշխարհային բազմազան ու այլազան տագնապներով յղի այս օրերուն, մեր հայրենիքը իր կարգին կը դիմագրաւէ ներքին խոր մտահոգութիւններ, եւ ենթակայ է շրջանային թէ միջազգային աշխարհաքաղաքական իրադարձութիւններու ազդեցութեան։ Արցախի պատերազմին յառաջացուցած ծանր հետեւանքները տակաւին կը մնան անլոյծ ու Արցախի ապագան անորոշ:
Արդարեւ, ներկայ ճգնաժամային շրջանին Ձեր պատասխանատուութիւնը, որպէս նախագահ, Ձեզ կը դնէ լուրջ մարտահրաւէրներու դիմաց։ Մեր յոյսն է ու սպասումը միանգամայն, որ կարենաք խոհեմութեամբ ու քաջութեամբ դիմագրաւել բոլոր դժուարութիւնները՝ մեր հայրենիքը հեռու պահելով ներքին բեւեռացումներէ, ամրապնդելով մեր ժողովուրդին միասնականութիւնը, ամուր հիմերու վրայ դնելով Հայաստանի հողային ամբողջականութիւնը, անվտանգութիւնը ու անկախութիւնը եւ միշտ հետապնդելով համազգային շահերը, ինչպէս խոստացաք կատարել այս առաւօտ Ձեր երդման արարողութեան ընթացքին։
Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, եւ անձնապէս, կը վստահեցնենք Ձեզ, որ մեր Սուրբ Աթոռըպիտի շարունակէ զօրավիգ կանգնիլ Հայաստանի պետութեան ամրացման, Հայաստան-Սփիւռք գործակցութեան առաւել ծաւալման, եւ մեր ազգի ու հայրենիքի գերագոյն եւ ընդհանրական շահերու հետապնդման ու իղձերու իրագործման նպաստող ծրագիրներուն ու աշխատանքներուն։
Կ՚աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ Ձեզի շնորհէ քաջառողջութիւն եւ իմաստութիւն, որպէսզի Ձեր նախագահութեան ներքեւ մեր հայրենիքը ապրի խաղաղ ու բարգաւաճ տարիներ։ Թող Աստուած պահէ ուպահպանէ մեր սիրելի ժողովուրդը ամէն տեսակ չարէ ու չարիքէ՝ ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփիւռս աշխարհի:
Հայրապետական օրհնութեամբ եւ հայրական սիրով,

Աղօթարար՝
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Անթիլիաս
13 Մարտ 2022»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ