Հնդկաստանը դեսպանատունը Լվովից Լեհաստան է տեղափոխում
copy image url

Հնդկաստանը դեսպանատունը Լվովից Լեհաստան է տեղափոխում

Արտաքին 3 տարի առաջ - 18:13 13-03-2022
Հնդկաստանը որոշել է Ուկրաինայում իր դեսպանատունը Լվովից Լեհաստան տեղափոխել՝ ռուսական շարունակվող ագրեսիայի պատճառով, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Ուկրաինայում անվտանգության անբարենպաստ իրավիճակի պատճառով, ներառյալ երկրի արևմտյան հատվածներում հարձակումները, որոշում է կայացվել ժամանակավորապես տեղափոխել Հնդկաստանի դեսպանատունը Լեհաստան: Իրավիճակը կգնահատվի՝ հաշվի առնելով հետագա զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այս ամսվա սկզբին Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց, որ օգնել է տարհանել մոտ 20,000 հնդիկ ուսանողների այն շրջաններից, որոնք ներխուժումից հետո հարձակման էին ենթարկվել ռուսական ուժերի կողմից, սակայն ոմանք դեռ մնում են շրջապատման մեջ: