copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:44 13-03-2022

Շիրակում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և մեկ զոհ

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 13-ին, ժամը 08:55-ին տեղեկություն է ստացել, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1987թ.) և «DAF» բեռնատար (վարորդ՝ Մ. Չ., ծնված 1992 թ.) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ն և ուղևոր Գ. Հ.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» ԲԿ, իսկ ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1990 թ.) Գյումրի քաղաքի ԲԿ․ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:17-ին, մարվել՝ 09:26-ին։

Նշվում է, որ այրվել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի:

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ