Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:13 12-03-2022

Ուկրաինան միջազգային հետախուզում է հայտարարել Ռադայի պատգամավոր Իլյա Կիվայի նկատմամբ

Ուկրաինայի հետաքննությունների պետական ​​բյուրոն միջազգային հետախուզում է սկսել Գերագույն Ռադայի պատգամավոր Իլյա Կիվայի նկատմամբ, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

2022 թ. մարտի 10-ին Լվովի դատարանը հեռակա ձերբակալեց Կիվային, որին Ուկրաինայի դատախազությունը կասկածում է պետական ​​դավաճանության և տարածքային ամբողջականության խախտման մեջ։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մեկ օր առաջ Իլյա Կիվան շնորհավորանք է տեսագրել Խորհրդային բանակի օրվա կապակցությամբ և հայտարարել Ուկրաինան «ազատագրելու» անհրաժեշտության մասին, նշում է Հետաքննությունների պետական ​​բյուրոն։

Կիվան այժմ Ռուսաստանում է։ Նա հայտնվում է ռուսական դաշնային ալիքների եթերում և պարբերաբար տարբեր մեղադրանքներ հնչեցնում ուկրաինական իշխանությունների հասցեին։

Բացի դրանից՝ նա մի քանի անգամ պնդել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փախել է Կիևից, բայց դա այդպես էլ չի հաստատվել։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին