Ներքին 4 տարի առաջ - 20:41 12-03-2022

Հրադադարի խախտման դեպքերը Լեռնային Ղարաբաղում ավելանում են․ Քերի Քավանո

Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են, քանի որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում տեղի ունեցող սարսափի վրա: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն:

«Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են, քանի որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում տեղի ունեցող սարսափի վրա։ Հրադադարի խախտման դեպքերն ավելանում են,այդ ամենին գումարվել է վերջերս վնասված գազատարը, որ ջեռուցում էր տարածաշրջանը։

Այստեղ տեղակայված է 1960 ռուս խաղաղապահ։ Խաղաղություն»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը վնասվել էր ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի էր ունեցել ադրբեջանական դիրքի մոտ, հայտնել էր ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նշենք, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերականգնման աշխատանքներին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը