copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:13 11-03-2022

Բայդենն արգելել է դոլարային թղթադրամների մատակարարումը Ռուսաստան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելել է «ԱՄՆ-ից կամ ԱՄՆ-ի ցանկացած քաղաքացու կողմից դոլարային թղթադրամների արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը կամ մատակարարումը, ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով, ԱՄՆ-ից կամ ԱՄՆ ցանկացած քաղաքացու կողմից Ռուսաստանի Դաշնության իշխանություններին կամ ցանկացած անձի Ռուսաստանի Դաշնությունից»:

Արգելքը տարածվում է նաև օտարերկրացիների վրա, որոնք օգնում են շրջանցել ամերիկացիների արգելքը՝ ԱՄՆ պատժամիջոցներին ենթարկվելու վտանգի տակ դնելով ՌԴ-ին թղթադրամներ մատակարարող ցանկացած միջնորդի: