Ուղիղ եթեր
Հունաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հունաստանի վարչապետի  խորհրդական Թանոս Դոկոսի հետ
copy image url

Հունաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հունաստանի վարչապետի խորհրդական Թանոս Դոկոսի հետ

Ներքին 3 տարի առաջ - 23:26 10-03-2022

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ։

Ինչպես տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, կողմերը քննարկել են հայ-հունական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելուն ուղղված քայլերը։

Նշվում է, որ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ Արցախում տիրող իրավիճակը։