Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:47 09-03-2022

Թուրքիան սիրիացի զինյալներին Լեռնային Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա. «ՌԻԱ Նովոստի»

Թուրքիան սիրիացի զինյալներին, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին Հայաստանի հետ հակամարտությանը մասնակցելուց հետո, ուղարկել է Ուկրաինա՝ կռվելու, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է սիրիական ընդդիմության աղբյուրը։

«Թուրքիան Սիրիայից ավելի քան 2000 զինյալ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2020 թվականին Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար, և այդ զինյալների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել է այնտեղ։ Թուրքիան սիրիացի և այլ երկրների զինյալների մի մասին Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա, որպեսզի մասնակցեն հակամարտությանը ուկրաինական կողմից»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա ժամանած զինյալները միացել են օտարերկրյա լեգեոնին, որը ստեղծվել է Ուկրաինայի իշխանությունների կողմից ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա