Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հանցակիցն ազատ է արձակվել Գուանտանամոյի բանտից
copy image url

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հանցակիցն ազատ է արձակվել Գուանտանամոյի բանտից

Արտաքին 3 տարի առաջ - 19:29 08-03-2022
2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հանցակիցը, որը չի կարողացել ինքնաթիռ նստել, ազատ է արձակվել Գուանտանամոյի ամերիկյան բանտից։ Նա բանտում անցկացրել է գրեթե 20 տարի, հաղորդում է RT-ն։

Հրատարակությունը գրում է, որ խոսքը Սաուդյան Արաբիայի 46-ամյա քաղաքացի Մուհամմադ Մանի Ահմադ ալ-Քահթանիի մասին է։

Նրան ուղարկել են հայրենիք հոգեկան հիվանդությունների բուժման համար, քանի որ բանտում կրած խոշտանգումների պատճառով տղամարդը դատավարության համար «ոչ պիտանի» է ճանաչվել:

Պարբերականի տվյալներով՝ բանտարկյալին ենթարկել են ծեծի, սեռական նվաստացման, քնից զրկել, ստիպել երկար ժամանակ մնալ անհարմար դիրքում։ Այդ ամենի հետևանքով ահաբեկչության հանցակիցն այժմ տառապում է շիզոֆրենիայով և հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ։

Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ Մուհամեդն այլևս չի կարող վտանգ ներկայացնել երկրի ազգային անվտանգությանը, ուստի նրան բաց են թողել Սաուդյան Արաբիա։