Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:12 08-03-2022

Shell-ը հրաժարվում է ռուսական նավթից և գազից


Բրիտանական նավթագազային Shell ընկերությունը դուրս է գալիս ռուսական նախագծերից և դադարեցնում ռուսական հում նավթի գնումը, հայտնել է ընկերությունը։

Որոշումը, դատելով ամեն ինչից, հեշտ չի եղել ընկերության համար. ուրբաթ օրը Shell-ը գնել է ռուսական նավթի խմբաքանակ՝ հղում անելով այլընտրանքի բացակայությանը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան քննադատել է ընկերությանը. «Ձեզ համար ռուսական նավթից արդյոք չի՞ գալիս ուկրաինական արյան հոտ»:

Արևմուտքի երկրները դեռ պատժամիջոցներ չեն կիրառել ռուսական նավթի ներմուծման դեմ՝ մտավախություն ունենալով, որ դա կհանգեցնի էներգակիրների առանց այն էլ բարձր գների աճին ամբողջ աշխարհում։ Բայց, դատելով արևմտյան լրատվական գործակալությունների հաղորդագրություններից, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն քննարկում են նման հնարավորությունը։

Ռուսաստանի համար նավթի արտահանման սահմանափակումները չափազանց ցավոտ կլինեն։ Օրինակ՝ բրիտանական Capital Economics վերլուծական ընկերությունը գնահատել է, որ նման պատժամիջոցները կհանգեցնեն Ռուսաստանի ՀՆԱ-ի 25%-ով անկման և դոլարի փոխարժեքի աճի՝ մինչև 200 ռուբլի: Ինֆլյացիան այս դեպքում երկրում կարող է հասնել 30%-ի։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան