Սումի քաղաքին (գտնվում է Խարկովից հյուսիս-արևմուտք, ՌԴ սահմանի մոտ) ՌԴ ԶՈՒ կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ռուսաստանում այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։
Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Telegram-ալիքում գրել է, որ զոհվածներից մեկը 9-ամյա տղա է՝ Վադիմ Իվլևը։