Արտաքին 4 տարի առաջ - 12:33 08-03-2022

Procter & Gamble-ը նույնպես հեռանում է Ռուսաստանից, բայց ոչ ամբողջությամբ

Վերջին օրերին ռուսական շուկան լքած արևմտյան ընկերությունները բազմաթիվ են, դրանց շարքերը համալրել է նաև ամերիկյան Procter & Gamble-ը։

Procter & Gamble-ը տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված խնամքի անհատական միջոցների, Fairy սպասք լվացող միջոցների, Ariel and Tide լվացքի փոշիների, Gillette ածելիների մատակարարն է, ինչպես նաև մեծ ծավալի հեռուստատեսային գովազդերի պատվիրատուն: Ռուսաստանում այլևս այս ընկերության փոշին, ածելիները և գովազդները չեն լինի։

Procter & Gamble-ի գործադիր տնօրեն Ջոն Մյուլերը ընկերության կայքում տեղադրված աշխատակիցներին ուղղված նամակում գրել է, որ ընկերությունը կդադարեցնի բոլոր կապիտալ ներդրումները Ռուսաստանում և զգալիորեն կնվազեցնի այդ երկրում վաճառվող ապրանքների տեսականին՝ թողնելով միայն հիգիենայի և անհատական խնամքի հիմնական միջոցները:

Բացի այդ, Procter & Gamble-ն ամբողջությամբ կդադարեցնի իր արտադրանքի գովազդը և շուկայավարումը ՌԴ-ում:

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան