Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:31 07-03-2022

Չէ՛, մամա՛, ո՞նց չգնամ․ էն էրեխեքը այնտեղ, ես ո՞նց կարող եմ չգնալ կռվի. զոհվածի խոսքերը՝ մորը

«Ինչքան կռիվ ունեցել ենք, մասնակցել է տղես, 2018-ի քառօրյային՝ Ապրիլյան պատերազմին, Արցախյան վերջին պատերզմին էլ»,- Oragir.news-ի հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արսեն Տիգրանյանի մայրը՝ Վերա Տիգրանյանը։

Վերան պատմում է, որ Արսենը ծնվել է 1993 թվականին Կոտայքի մարզի Գողթ գյուղում ապրիլի 12-ին, դպրոցում սովորել է գերազանց ու զորակոչվել է բանակ, ծառայել Հոկտեմբերյանում, իսկ վեց ամիս անց տեղափոխել են Վայք։ 2013 թվականին բանակից վերադարձել ու ընդունվել է Քանաքեռի հատուկ դիպուկարների խումբ, հետո տեղափոխվել Սովետաշեն։

2013 թ․ զինակոչվելուց հետո՝ նույն թվականի դեկտեմբերին Արսենն անցել է զինվորական ծառայության, ինքն է ընտրել՝ հատուկ դիպուկահարների ջոկատում սովորելու համար։

Վերան պատմում է, որ որդին շատ լավ տիրապետել է իր գործին, եղել լավ դիպուկահար 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո գնացել է Հունաստան՝ իր մասնագիտական ունակությունները զարգացնելու համար, որից հետո եկել է ՀՀ, աշխատել ու պարբերաբար եղել Արցախում ու ամեն կրակոցի ժամանակ իրենց ջոկատային խմբին տարել է Արցախ, դրանից հետո 2019 թվականի հունիսին գնացել է Սիրիա՝ թուրք-իրաքյան պատերազմին մասնակցելու։ Այնտեղ էլ է մասնակցել չորս ամիս, ցուցաբերել մարդասիրական օգնություն ու վերադարձել է իր աշխատանքին, եղել ծառայության մեջ։

«Մեզ հետ քիչ էր կիսվում իր անձնականից, բայց գիտեինք, որ կար մեկը, երբ ասում էի՝ երբ ես ամուսնանալու, ասում էր՝ չէ՛, մա՛մ, չեմ ամուսնանալու, թուրքի հետ ինչ պայման եմ կապել, որ ամուսնանամ․ հլը շուտ ա»։

Վերան պատմում է, որ տղան յոթերորդ տարին էր՝ ծառայության մեջ էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, եղել է Սովետաշենի հատուկ դիպուկայինների խմբում, զինծառայության մեջ էր, հրամանատարը Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանն էր. «Պատերազմը երբ սկսել էր, հերթափոխության մեջ էր, իսկ ամեն շաբաթ կիրակի հանգստի մեջ էր։ Այդ օրը որոշել էին, որ պետք է ընկերներով գնան Ապարանի անտառներում հանգստանալու։ Այնտեղից տագնապի կանչով հավաքել են տղաներին ու տարել առաջնագիծ, ու առաջնային դժվար տեղերում իրենց խումբն է եղել, 24 օր կռվել է ու ոտքից վիրավորոմ ստացել, բայց նորից շարունակել կռիվը։ Հրամանատարի՝ Վահագն Ասատրյանի հետ միասին ընկել են շրջափակման մեջ, մնացել են երկու օր, շրջափակումը եղել է մի քանի անգամ, բայց հաջողացրել են բարեհաջող դուրս գալ։

Ասատրյանը զոհվեց, եկան հուղարկավորեցին նրան, եկավ տուն, մեզ տեսավ ու ժամեր անց գնաց կռվի։ Ես էլ հիվանդ պառկած էի ու սիստեմաների տակ, ասացի՝ Արսեն ջան, մի՛ գնա, ասաց՝ չէ, մամա՛, ո՞նց չգնամ, էն էրեխեքը ընդեղ, ես ո՞նց կարող եմ չգնալ։ Ինձ չլսեց ու գնաց Ջաբրայիլ, 24 օր մասնակցեց պատերազմին, համառ կռվեց ու մահացավ Իշխանաձորում»։

Ընկերները ընտանիքին անդամներին պատմել են, որ երեք հոգով են եղել, երկուսը թշնամու կրակոցներից մահացել են տեղում, մյուսը ՝ մեկ շաբաթ հետո։ «Ամբողջ գյուղը գիտեր, որ տղաս մահացել է, մեզ չէին ասել, ու դրա մասին իմացանք ավելի ուշ»,- հուզված պատմում է մայրը։

Արսենն ուներ շատ նպատակներ, որոնք այդպես էլ կիսատ մնացին, սեպտեմբերի 27-ին գնաց կռվի, իսկ հաջորդ օրը՝ 28-ին, պետք է գործերը տանեին, որ ընդունվեր Իրավաբանական ֆակուլտետ, բայց մի օր շուտ տարան, ու այդպես էլ Արսենը չդարձավ ուսանող ու չստացավ իր երազանքների կրթությունը։

Արսեն Տիգրանյանը հայրենիքի մատուցած ծառայության համար պարգևատրվել է Արիության մեդալով։

Քնարիկ Պետրոսյան


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան