Արտաքին 4 տարի առաջ - 19:01 06-03-2022

ԱՄՆ-ից անհայտ անձը 1 մլն դոլար է փոխանցել ուկրաինական բանակի կարիքների համար

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան պատմել է անանուն դոնորի կողմից կատարված նվիրատվության մասին։
Ուկրաինայի իշխանություններին հայտնի չեն այս մարդու անձնական տվյալները, սակայն հայտնի է, որ դրամական միջոցների փոխանցումն իրականացվել է ֆիզիկական անձի կողմից՝ ԱՄՆ-ից։
«(Ուրբաթ օրը) 1 միլիոն դոլար է փոխանցվել ՈՒԱԲ-ում բացված հաշվեհամարին՝ ամերիկացի հոգատար, առատաձեռն ընկերոջ կողմից: Շնորհակալություն այդքան անհրաժեշտ աջակցության համար այն ժամանակ, երբ մենք պայքարում ենք մեր տան համար»,- ասել է դեսպանը:
«Անանուն դոնորին» և «անկեղծ ընկերոջը» հասցեագրված հրապարակային նամակում դեսպանը նաև պատմել է, թե ինչպես է ուկրաինական բանակը «նույնիսկ առանց թռիչքների արգելված գոտի հայտարարելու» պայքարում օկուպացված ուկրաինական հողը վերադարձնելու համար և «ջնջել է երկրի երեսից» ավելի քան 10 հազար զավթիչների։
«Ձեր առատաձեռն ներդրումը կաջակցի Ուկրաինայի զինված ուժերին»,- հավելել է դեսպանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին