Արտաքին 4 տարի առաջ - 17:38 06-03-2022

Պուտինն ու Էրդողանը հեռախոսային բանակցություններ են սկսել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է սկսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այդ պահին նախագահ Էրդողանը հեռախոսային բանակցություններ է սկսել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվում է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Սպասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարությունը»,- հաղորդել է հեռուստաալիքը։