Մամուլ 4 տարի առաջ - 09:11 05-03-2022

ՔՊ-ական սկզբունքային պատգամավորը. դեմ ըլլալով կողմ քվեարկեց. Ժողովուրդ

Այս օրենքի նախագիծը լուրջ բացեր ունի, եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր պարտքը կատարի պետության առջև։ Այս տեքստով օրենք չպետք է ունենանք. սրանք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքերն են իր գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի մասին ԱԺ ամբիոնից։Այս մասին մարտի 5-ի համարում գրել է «Ժողովուրդ» օարթերթը։

«Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում էր ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները պետք է ազատվեն ծառայությունից։ «Ես անգամ չէի ցանկանա սկզբունքորեն կողմ քվեարկել»։
Բայց այս խոսքերից մեկ ժամ էլ չանցավ, նախկին կոմունիստ, ներկայումս հեղափոխական թիմ մտած Խաչատրյանը հլու-հնազանդ կողմ քվեարկեց իր իսկ կողմից մերժված նախագծին: Համաձայնեք՝ սկզբունքային դիրքորոշում է դեմ ըլլալով կողմ քվեարկել:

Թերևս Վիգեն Խաչատրյանի մոտ ազնվության, պատգամավորի՝ խղճի մտոք աշխատանքի մասին պատկերացումները սկսվում և ավարտվում են իր երիտղեկավարների մատի շարժում-ցուցումով: Ասվեց՝ կողմ պիտի քվեարկել, ենթակա Խաչատրյանը արեց դա՝ մոռանալով ինքն իրեն ու իր խոսքերը”,- գրել է «Ժողովուրդը»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան