Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:04 04-03-2022

Հայաստանից դեպի ՌԴ դոլարի արտահոսքի առումով անհանգստանալու կարիք չկա․ բանկիր

Ռուս-ուկրաինական պատերազմն ու հետագայում դրա հնարավոր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա ունենալիք ազդեցության առումով մարդկանց մոտ որոշակի անհանգստություն են առաջացել։ Մասնավորապես մեծ հետաքրքրություն կա այն տեսանկյունից, որ ՌԴ-ում դոլարի «սով» կառաջանա, և ռուսաստանցի գործարարները կփորձեն այդ բացը լրացնել հարևան երկրների դոլարային միջոցների հաշվին։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը գտնում է, որ դա քիչ հավանական սցենար է։ «Որքան էլ որ շատ ռուբլի բերվի Հայաստան, տեղավորվելու է մեզանում ընթացող գործընթացների տրամաբանության մեջ, և այդ առումով անցանկալի անակնկալները գրեթե բացառվում են։ Նախ ռուբլին պետք է դրամի վերածեն, հետո դրամով դոլար ձեռք բերեն։ Կուրսային պրոցեսները կպահպանվեն, ոչ մի անսպասելի, վտանգավոր բան տեղի չի ունենա։ Ենթադրենք բերեցին 1 մլրդ ռուբլի և այդ գումարով այստեղ պետք է դրամ առնեն։ Դրանից մեր շուկայում դոլարի քանակությունը կնվազի, դոլարի նկատմամբ պահանջարկը կավելանա, ինչը կարող է բերել դրամի որոշակի արժեզրկման։ Դա էլ կախված է նրանից, թե այդ պրոցեսի արդյունքում որ արժեքի քանակությունը հայկական արժութային շուկայում ինչպես կփոխվի։ Կավելանա ռուբլու քանակությունը և կպակասի դոլարինը։ Հետևաբար մեզանում ռուբլու փոխարժեքը կնվազի, ռուբլին կարժեզրկվի, կարժեզրկվի նաև դրամը՝ դոլարի համեմատությամբ։ Բնական է, որ ՌԴ-ից հնարավոր է գան այստեղ, դոլար ձեռք բերեն։ Նման պրոցեսներ հիմա էլ կան, բայց դա նորմալ պրոցես է։ Այնպես չէ, որ հայկական դրամի արժեզրկումն այս պահի դրությամբ վատ է, դա նորմալ, տրամաբանական պրոցես է։ Եվ ռուբլու արժեզրկման ֆոնին դրամի արժեզրկումը թույլ է տալիս հավասարակշռել պրոցեսները։ Բայց մեծ մասշտաբով նման գործարքներ դժվար թե արվեն, որովհետև մեր բանկերը, ելնելով իրենց ապահովագրումից, մեծ քանակությամբ դոլար դուրս չեն տա»։

Հայաստանյան բանկերից մեկի տնօրենն էլ հարցի առնչությամբ նկատեց, որ «բանկերը ներքին որոշումներ կկայացնեն՝ արգելելով մեծ գումարների հասնող դոլարի փոխանակումները։ Եթե նույնիսկ փոխանակում իրականացնեն էլ, ինչի հավանականությունը խիստ փոքր է, ապա այդ գումարները չեն կանխիկացվի, կմնան հաշիվներին։ Իհարկե, առայժմ ԿԲ-ի կամ Կառավարության կողմից որևէ նման ներքին որոշում, հրահանգ չկա, հավանաբար չի էլ լինի, որովհետև նման փոխանակությունը առաջին հերթին հարվածելու է բանկին, իսկ բանկը իր անվտանգությունն ապահովելու համար չի սպասի որևէ հրահանգի։ Ի վերջո, ներքին զսպող մեխանիզմների կիրառման ենք գնալու։ Յուրաքանչյուր բանկ դա իր ձևով կանի, եթե զգա, որ կանխիկի արտահոսք կա։ Հավանական տարբերակներից մեկը կանխկի տոկոսը բարձրացնելն է, որպեսզի փոխանակել ցանկացողին ձեռնատու չլինի դա անելը։ Բնականաբար այլ մեխանիզմներ ևս կկիրառվեն։ Եթե ռուբլին փոխանակեցին դոլարով, բանկը պետք է կարողանա այդ դոլարի քանակն ապահովել, տեղը լրացնել։ Կանխիկ դոլարի պահանջարկը բանկում մեծանալու է։ Նախկինում դա ապահովվում էր հիմնականում ՌԴ-ից բերված կանխիկ դոլարի հաշվին, հիմա այդ տարբերակը չկա, հետևաբար անհնարին է դառնում մեխանիզմի հակառակ ուղղությամբ գործածումը։ Այնպես որ, Հայաստանից դեպի ՌԴ դոլարի արտահոսքի առումով անհանգստանալու կարիք չկա»,- եզրափակեց բանկիրը։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ