Ներքին 4 տարի առաջ - 20:21 04-03-2022

Տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության քննարկում

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է․

Վենետիկի հանձնաժողով ուղարկված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերը, որի շրջանակում հնչել են մի շարք առաջարկություններ և կարծիքներ։

Ըստ աղբյուրի՝ օրակարգային մյուս հարցով քննարկվել են նաև Դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքը և անելիքները, որի շրջանակում ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առաջիկայում նախատեսվում է կլոր-սեղան քննարկում։

Նշվում է, ո հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացին, ներկայացվել է վիճակագրությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել

Ձեզ գուցե հետաքրքրի