Ներքին 4 տարի առաջ - 23:21 03-03-2022

Երևանում ինքնաթիռ չի «ձերբակալվել»․ պարզաբանում են նախարարությունից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հերքում են Երևանում օդանավի ձերբակալման մասին լուրերը։ Խնդրի վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ՏԿԵՆ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Վարդան Չիլինգարյանից։ Ստորև ներկայացնում ենք հարցման արդյունքները։

-Պարո՛ն Չիլինգարյան, մամուլում տեղեկություններ կան, որ Երևանում «ինքնաթիռ է ձերբակալվել»։ Ինչի մասին է խոսքը և արդյոք իրականությանը համապատասխանում են այդ տեղեկությունները։

-Ոչ, նման բան չկա։ Ինքնաթիռի կալանավորման կամ ձերբակալման մասին այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նման բան չի եղել։

-Այդ դեպքում կպարզաբանե՞ք ինչի մասին է խոսքը։

-Խոսքն այն մասին է, որ Երևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներ։ Այդ խնդիրները հիմա պարզաբանվում են։ Սա է ամբողջ եղելությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև