copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:58 03-03-2022

Էմանուել Մակրոնը խոսել է Պուտինի հետ և կարծիք է հայտնել, որ ավելի վատ է լինելու

«Հանրապետության նախագահն ակնկալում է, որ ամենավատը դեռ առջևում է, հաշվի առնելով այն, որ Պուտինի ոչ մի ասածը հուսադրող չի եղել: Նա վճռական էր տրամադրված», - այսօր ասել է Մակրոնի վարչակազմի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Պուտինը սպասում է, որ աշխարհն ընդունի իր պայմանները և, եթե դա տեղի չունենա, ենթադրել է Ելիսեյան պալատի խոսնակը, ՌԴ նախագահը կշարունակի գրոհն այնքան ժամանակ, քանի դեռ վերահսկողության տակ չի վերցրել ողջ Ուկրաինան։