Արտաքին 4 տարի առաջ - 14:58 03-03-2022

Ռուսաստանը կարող է հասնել նաև Կարս ու Արդահան, եթե Ուկրաինայում չկանգնեցվի. Մուստաֆա Դեսթիջի

Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի (Cumhur İttifakı) անդամ, «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսթիջին ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, նա նշել է, որ Թուրքիան պիտի «ընդդիմանա Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա», քանի որ եթե Ուկրաինայում Ռուսաստանը չկանգնեցվի, կարող է նաև հասնել Կարսի և Արդահանի սահմաններին։

«Մենք պետք է հստակ լինենք, հստակ դիրքավորվենք։ Մենք պետք է լինենք այն երկիրը, որն իր ձայնն ամենաուժեղը կբարձրացնի այս օկուպացիայի դեմ, քանի որ եթե Ռուսաստանն այսօր այստեղ չկանգնեցվի ու հաջողության հասնի, ապա վաղը նրա թիրախը կլինեն թյուրքական պետությունները և թյուրքական հանրույթները։ Կարծես այսքանը բավական չէ, նա (Վ. Պուտինը) դեռ Լենինին է հղում անում։ Ոչ ոք չպետք է զարմանա, եթե նա հասնի Կարսի և Արդահանի մեր սահման»,- հայտարարել է Դեսթիջին։

Վերջինս նաև նշել է, որ Թուրքիան առանց պատերազմի մեջ մտնելու պետք է այժմ նախազգուշական միջոցներ ձեռնարկի, եթե ցանկանում է աշխարհին և հարևաններին իր կողքին տեսնել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը