Ներքին 4 տարի առաջ - 14:12 03-03-2022

«Հայփոստ»-ի մեքենայից գողացել են կենսաթոշակների համար նախատեսված 7 մլն դրամը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 2-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացի Համլետ Մ-ից, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի «Հայփոստ 01» բաժանմունքի դիմաց կայանված ինկասացիայի ավտոմեքենայից կենսաթոշակառուների համար նախատեսված գումարով պարկը անհետացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում Աբովյանի «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցորդ Գևորգ Հովհաննիսյանը նկատել է, որ նշված ընկերությանը պատկանող Renault Logan մակնիշի ավտոմեքենայի սրահից իրեն անհայտ պայմաններում բացակայում է թվով 1 հատ ինկասացիոն գումարով լի պարկ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարկում եղել է մոտ 7 մլն դրամ գումար։ Կոտայքի մարզի ոստիկանները, Ա. Զոհրաբյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված 7 մլն դրամով պարկը Աբովյան քաղաքի Արզնի խճուղու «Օրիգինալ» սուպերմարկետի դիմացի հատվածում նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Նարեկ Հարությունյանը, օգտվելով Գ. Հովհաննիսյանի՝ ժամանակավոր բացակայությունից, գողացել է և տեղափոխել նախապես իր կողմից նշված վայրում կայանած Opel մակնիշի ավտոմեքենան։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալ Ն. Հարությունյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հովհաննիսյանն ու Ն. Հարությունյանը աշխատում են «Հայփոստ» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ-ուղեկցորդներ։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
22:10 Էլ ինչ է զգում Աննա Հակոբյանը․ անպատված ՊՊԾ-ն կարձագանքի՞ արդյոք