Ներքին 4 տարի առաջ - 11:10 03-03-2022

Նախագահն ունի գործառույթների ամբողջական փաթեթ, որոնք պարտավոր է իրականացնել. Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ նախագահն ունի գործառույթների ամբողջական փաթեթ և պետք է իրականացնի նաև մշտադիտարկման գործառույթ: Խաչատուրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ իր թեկնածության հարցի՝ երկրորդ փուլով քննարկմանը:

Խաչատուրյանը նախ նշեց, որ Սահմանադրության 123 հոդվածով սահմանված Է, որ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, որը նախագահի կարևորագույն գործառույթներից է: Նա շեշտեց՝ այդ տրամաբանության մեջ է, որ նախագահը երկրի գլուխն է, այնուհետև խոսեց այն գործիքակազմերից, որոնք նախագահը պետք է իրականացնի Սահմանադրության պահպանման համար:

«Այդ առումով անհրաժեշտություն կա, որ ՀՀ նախագահի ինստիտուտն իրականացնի մշտադիտարկում: Ինչպես ընդունված է՝ այդպիսի երկու ինստիտուտներ կան՝ ՄԻՊ-ը, որը տարեկան զեկույց է ներկայացնում՝ իր գործառույթների հետ կապված և Սահմանադրական դատարանը, որը ևս տարեկան զեկույց է ներկայացնում՝ իր կողմից ընդունված օրենսդրական նորմերի սահմանադրականությանը համապատասխանության վերաբերյալ: Կարծում եմ, որ այդ մշտադիտարկումը հենց այն գործառույթն է, որ պետք է իրականացնի Հանրապետության նախագահը, և դա պետք է վերաբերվի հանրային կառավարման բոլոր բնագավառներին, իշխանության բոլոր թևերի գործունեության, որևէ անհրաժեշտության դեպքում նա կարող է դիմել ՍԴ՝ որևէ դրույթի կամ նորմատիվային ակտի հետ կապված մեկնաբանություններ ստանալու համար»,-ասաց Խաչատուրյանը:

Ըստ նրա՝ դա հանրությանը հնարավորություն կտա ներկայացնելու, թե Սահմանադրությունն ինչպես է պահպանվում: ՀՀ նախագահը, նրա խոսքով, պարտավոր է կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթը:
Անդրադառնալով տեսակետներին, թե ՀՀ նախագահը լիազորություններ չունի, շատ սահմանափակ են դրանք՝ Խաչատուրյանն ասաց, որ իրականում դեռևս ամբողջական պատկերացում չկա, թե գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ինչ կարող է անել: Նա նշեց Սահմանադրությամբ ներկայացված գործառույթների մասին:
«Համոզված եղեք, որ մի ամբողջական գործառույթների փաթեթ է ստացվում, և ՀՀ նախագահը պարտավոր է այդ գործառույթներն իրականացնել: Կանխատեսվել է, որ նույնիսկ, եթե ՀՀ նախագահն անգործություն է ցուցաբերում՝ օրինակ որևէ օրենսդրական փաստաթուղթ չի ստորագրում, 21 օր հետո այն ուժի մեջ է մտնում, ԱԺ նախագահն այն ստորագրում է: Սա ևս շատ կարևոր է»,-ասաց Խաչատուրյանը՝ հավելելով, որ Սահմանադրության մեջ դրված հակակշիռներն աշխատում են, ուղղակի հարկավոր է դրանք աշխատեցնել:

Ըստ նրա՝ և Ազգային ժողովի, և կառավարության, և նախագահական ինստիտուտի համատեղ ներդաշնակ աշխատանքը հնարավորություն են տալու երկրի զարգացման հարատևությունն ապահովել:


Նախագահի թեկնածուն ասաց, որ ինքը քաղաքական գնահատականներ թե երեկ, թե այսօր չի տվել ու հետագայում էլ չի տա: «Ես դրա իրավունքը չունեմ, ես որպես անկուսակցական եմ հանդես գալիս ու ՀՀ նախագահի դերը հենց դրանում է, որ ինքը ապաքաղաքական է ու իր դիրքը միշտ պետք է կարողանա պաշտպանել»,-նշեց նա:

Ըստ նրա՝ եթե փորձ է արվում նախագահի ինստիտուտը նսեմացնել, ինստիտուտի հետ կապված հարցադրումները հարցականի տակ դնել, ինքը դա ընդունում է քաղաքական գործիք՝ ինչ-որ նպատակներ իրականացնելու համար: Սակայն նա շեշտեց, որ ինքը քաղաքական գնահատականներ չի տալիս այսօր և հետագայում էլ չի տալու, քանի որ դրա իրավունքը չունի, հանդես է գալիս որպես անկուսակցական:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան